Լուրեր
Վթար՝ Գյումրի քաղաքում. կա 2 զոհ, 1 վիրավոր

Մարտի 21-ին՝ ժամը 23.32-ին, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, «Օպելի» 30-ամյա վարորդ Հովհաննես Ալեքսանյանը և 29-ամյա ուղևոր Հենզել Անտանեսյանը մահացել են, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։