Լուրեր
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հայաստանի տարածքում մարտի 19-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 20-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով:
Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: