ԱշխարհԼուրեր

Շոյգուն պարգևատրել է Սև ծովում ամերիկյան ԱԹՍ-ի կործանման պատճառ դարձած օդաչուներին

ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը մարտի 14-ին հայտարարել էր, որ նույն օրն առավոտյան ռուսական Սու-27 ինքնաթիռը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքին։ Ռուսական ինքնաթիռի վտանգավոր մանևրի արդյունքում ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ն ընկել է Սև ծովը։

Միջադեպից հետո Ռուսաստանը սկսեց հերքել, որ կործանման պատճառ է դարձել ռուսական Սու-27-ի և ամերիկյան անօդաչու թռչող սարքի բախումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չէր հաստատում, որ ռուսական կործանիչը կոնտակտ է ունեցել ամերիկյան ԱԹՍ-ի հետ։ Ռուսաստանի վարկածով՝ անօդաչու թռչող սարքն դարձել է անվերահսկելի և կործանվել «կտրուկ մանևրելու արդյունքում»։

Ամերիկյան կողմն, իր հերթին, պնդում էր, որ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը կործանվել է մարտի 14-ի առավոտյան Սև ծովի չեզոք ջրերում ռուսական Սու-27 կործանիչի հետ բախումից հետո։ Երեկ Պենտագոնը հրապարակեց նաև տեսանյութ, որում երևում է, որ ռուսական ինքնաթիռն ամեն ինչ արել է ամերիկյան ԱԹՍ-ի կործանման համար, այդ թվում՝ վառելիք թափել նրա դիմաց, այնուհետև դիպչել նրան և վնասել պտուտակը։

Իսկ այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պետական ​​պարգևներ է ներկայացրել Սու-27 կործանիչի օդաչուներին, որոնք «ուղեկցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը մինչև Սև ծովում կործանվելը»:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուս օդաչուները «կանխել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի կողմից օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանի սահմանների խախտումը»։

Նախարարությունն ընդգծել է, որ ավելի վաղ միջազգային օդային տարածքի բոլոր օգտագործողների համար տեղեկատվություն էր տարածվել պատերազմի սկսվելուց հետո այդ նախանշված շրջանի սահմանների մասին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close