1ԱշխարհԳլխավորԼուրեր

Հրատապ. Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել

Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Համապատասխան մամուլի հաղորդագրությունը տեղադրված է դատարանի կայքում։

Պուտինը կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան արտաքսելու մեջ։ Ինչպես պարզաբանել է դատարանը, «հիմնավոր հիմքեր» կան ենթադրելու, որ Պուտինն անձամբ է պատասխանատու այդ հանցագործության համար, որը որակվում է որպես պատերազմական հանցագործություն։

Նմանատիպ կալանքի օրդեր է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close