Խուստուփ. աշխարհի ամենագեղեցիկ լեռներից, որը պետք է տեսնեն բոլորը (լուսանկարներ, տեսանյութ)
March 17, 2023
Ֆեյսբուքյան օգտատեր Cosmo Deus-ը ներկայացրել է Խուստուփի լեռան գագաթից արված լուսանկարներ և տեսանյութ:
Խուստուփ լեռը գտնվում է Սյունիքի մարզում: Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ ռազմական, հասարակական, գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհը:
Մեծամասնության համար լուսաբացը արեգակի դուրս գալու պահն է հորիզոնից: Իրականում լուսաբացը սկսկվում է ավելի շուտ քան արեգակը դուրս է գալիս հորիզոնից:9 րոպե անց նախորդ նկարից. Խուստուփ լեռան գագաթը եզակի է նրանով, որ այն շատ ավելի բարձր է դեպի արևելք, քան հորոզոնում գտնվող որևէ լեռնագագաթ:6 րոպե անց նախորդ նկարից. սա Երկիր մոլորակի այն եզակի կետերից է, որը հնարավորություն է տալիս ձեզ գտնվել արեգակ աստղի սպեկտրի երկանգների մեջ:5 րոպե անց նախորդ նկարից. պատկերացրեք դուք մրջյունի չափ եք ու գտնվում եք ծիածանի երանգի որևէ գույնի մեջ: Դա նշանակում է, որ լուսաբացին Խուստուփի գագաթից դուք գտնվելու եք ծիածանի գրեթե բոլոր երանգների մեջ հերթականությամբ:13 րոպե անց նախորդ նկարից. և ահա առաջին գույնը, որը դուք տեսնելու եք, լինելու է կապույտի և մանուշակագույնի խառնուրդը:4 րոպե անց նախորդ նկարից. գույնը աստիճանաբար ուզում է դառնալ դեղնավուն, բայց նախքան գունափոխվելը սկսկում է արտահայտել նախորդ երանգն ավելի ուժեղ:3 րոպե անց նախորդ նկարից. վերևում նշել էի, որ արեգակի դուրս գալը հորիզոնից շատ ավելի վաղ կարելի է տեսնել Խուստուփի գագաթից, քան, օրինակ, հարթավայրից:
Արեգակի դուրս գալու պահին դուք, հավանաբար, առաջին անգամ կյանքում կտեսնեք մանուշակագույնի այն երանգները, որը միայն հնարավոր է ինքնաթիռից տեսնել (կեղտոտ պատուհանից նայելուց):2 րոպե անց նախորդ նկարից. արեգակի դուրս գալու ակնթարթից ոչ մի վայրկյան չկորցնեք: Ամեն մի վայրկյանը անգին է, գույները այնքան արագ են սկսում փոխվել, որ բառերով նկարագրելը դժվար է:
Խորհուրդ կտամ լուսանկարելու փոխարեն աչքերով նայել:1 րոպե անց նախորդ նկարից. չեք հասցնի վայելել նախորդ երանգները, երբ գույները կսկսեն աստիճանաբար դառնալ վառ գազարագույն:15 վայրկյան անց նախորդ նկարից. վայրկյանների ընթացքում գույնը սկսկում է ուղղակի ուժեղանալ, եթե մի փոքր առաջ մութ էր, հիմա արդեն պայծառ է:7 րոպե անց նախորդ նկարից. գույները աստիճանաբար կմոտենան ձեզ ծանոթ լուսաբացի գույներին:4 րոպե անց նախորդ նկարից. Երևան քաղաքում առավոտ շուտ աշխատանքի գնալուց դուք հայտնվել եք համանման նարնջագույն լուսաբացի երանգի մեջ:
Հիմա արդեն պատկերացրեցիք ինչքան բան եք կորցրել նախքան ձեզ ծանոթ լուսաբացը:10 րոպե անց նախորդ նկարից. այս անգամ մենակ չէի գնացել՝ ընկերներս իմ հետ էին: Համոզված եմ՝ կյանքում չեն մոռանալու այս լուսաբացը:2 րոպե անց նախորդ նկարից. այս քարի վրա կանգնելը չափազանց վտանգավոր է, բայց եթե պահպանեք անվտանգության կանոնները, ամեն ինչ լավ կանցնի, և բարձրության վախը կկարողանաք հաղթահարել:4 րոպե անց նախորդ նկարից. Նարեկի կանգնած քարը հարմար է նստել վայելելու, լուսանկարելու համար: Ես ինքս խորհուրդ չեմ տա առանց մասնագետի մոտենալ այս կետին:
Ներքևում երևում են Փարոս (Թյուլի քար) լեռը, Նժդեհի քարանձավը:25 րոպե անց նախորդ նկարից. չեք հասցնի վայելել պահը, երբ լույսը կդառնա ձեզ ծանոթ սպիտակը:2 րոպե անց նախորդ նկարից. ամպերից զգույշ եղեք, եղանակը այստեղ փոխվում է անհավանական մեծ արագությամբ:30 վայրկյան անց նախորդ նկարից. Ես չեմ ուզում մեկնաբանեմ ընկերներիս փոխարեն: Մեկնաբանությունը դեմքերին գրված է:
Լուսաբացը դիմավորեցին ձախից՝ Տարոն Գրիգորյանը, Արմեն Եդիգարյանը, Ալբերտ Ավետիսյանը, Արմեն Եդիգարյանը, Նարեկ Թովմասյանն ու ես:2 րոպե անց նախորդ նկարից. իհարկե արեգակի լույսը հավաքվել է, դարձել է սպիտակ, բայց հենց սպիտակ լույսն է, որ սկսկում է տարածքի բոլոր օբյեկտների իրական գույները հավասարաչափ ցույց տալ:3 րոպե անց նախորդ նկարից. չեմ ուզենա ռոմանտիկ մեկնաբանություն գրել, բայց էս մեկը թող լինի բացառություն:
Կյանքը մի անգամ է տրվում, և Հայաստանն իր բնաշխարհի գլխավորությամբ արժանի է սիրելու:18 րոպե անց նախորդ նկարից. ամպերն եկան մեզ քշելու տուն: Սկսեցինք իջնել ներքև2 րոպե անց նախորդ նկարից. Արմենը չդիմացավ, պահանջեց լուսանկար3 րոպե անց նախորդ նկարից. տղեքն էլ, թե «Բա մենք»31 րոպե անց նախորդ նկարից. հետ ճանապարհը դեպի ավտոմեքենա:5 րոպե անց նախորդ նկարից. երբ նկարահանման նպատակով եմ գալիս գագաթ, կամ այլ գործով, նախընտրում եմ Շիշկերտ գյուղի մոտի ճանապարհը:2 րոպե անց նախորդ նկարից. ցավոք, տարածքում կա տեղադրված «Քեֆի սեղան»: Ամենայն հարգանքով տեղի բնակիչների հանդեպ, պետք է խնդրեմ գիտակցել մի բան:
Քեֆի սեղաններն ու բեսետկաները ուղղակի ոչնչացնում են լեռների հոգեբանությունը:
Խնդրում եմ ձեզ մարդածին կառույցները մի տեղադրեք բնության հուշարձաններում:Խուստուփն ունի եզակի բնակլիմայական պայմաններ: Տարվա մեջ լինում են ամիսներ, երբ լեռնագագաթը մի քանի շաբաթ շարունակ գտնվում է ամպերից վեր:Ամպերի շրջանը լինում է գարնանն ու աշնանը:Ամպերի շրջանի լուսաբացը ակցենտավորում է Խուտուփի կեղծ գագաթը:Օրվա տաքանալու հետ ամպերը սկսկում են բարձրանալ:Լուսաբացից առաջ լինելու եք ամպերից վեր:Այս արժեքավոր գիտելիքներով զինված՝ որոշեցինք հարսանիք անել Խուստուփի գագաթին:Մեզ հարկավոր էր Խուստուփ, լուսաբաց, մեզանից շատ ցածր ամպեր:Բայց ինչքան էլ հաշվարկեինք, եղանակը կմնա անկանխատեսելի:Մի փոքր ամպը հորիզոնում կարող է ծածկել արեգակի ճառագայթները: Եվ մենք կորցրեցինք առաջին րոպեների գույները:Խուստուփի գագաթի պատմության մաս են կազմում: Գևորգ Գասպարյանն ու Սյունե Մանուչարյանը: Նրանք ամուսնացան 20.08.2020-ին, Խուստուփ լեռան գագաթին:Արևը հենց ամպերի հետևից դուրս եկավ՝ զույգը արդեն չէր կարողանում զսպել իր էմոցիաները:Գևորգը կանգնած ներքևում բացատրում է իր տիկնոջը ինչպես անվտանգ իջնել և կանգնել քարին:Չգիտեմ՝ ինչքան է ստացվել, բայց այս մի կադրով պետք է, որ պատկերացնեք անմոռանալի պահը ինչ տեսք ունի:Նպատակը մեկն էր՝ ծաղկեփունջը շպրտել ամպերի մեջ:
Գևորգն ու Սյունեն ներկա պահին ունեն մեկ որդի` Մոնթե Գասպարյան: