1ԳլխավորԻրավունքԼուրեր

Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտոմեքենան, մոտ 15 մետր գլորվելով, հայտնվել է դաշտամիջյան հատվածում. հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է.

«2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։

Նախնական տվյալներով՝ վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի՝ վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի հանգամանքները պարզվում են»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close