1ԳլխավորԼուրերՇոու ԲիզնեսՏեսանյութ

Համոզված ենք՝ լավագույն հնգյակում ենք լինելու. քաղաքացիները՝ Brunette-ի երգի մասին (տեսանյութ)

Հայաստանը 2023-ին «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակն արդեն իսկ ունի 549 հազար դիտում: Երգը հրապարակվել է երեկ՝ երեկոյան: Մրցութային երգը կոչվում է «Future Lover», հեղինակը հենց երգչուհին է, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

Երգը ստացել է բազմաթիվ դրական գնահատականներ:

365news.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք լսել են երգը, ի՞նչ տպավորություններ ունեն և, ըստ իրենց, ո՞ր հորիզոնականը կգրավի Հայաստանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close