ԻրավունքԼուրեր

42-ամյա տղամարդը կրակել է նախկին կնոջը, ապա ինքն իրեն

Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։ Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close