1ԱշխարհԳլխավորԼուրերՇոու Բիզնես
Շակիրայի «BZRP Music Sessions Vol. 53» երգը գերազանցել է լատինական թրեքերի ռեկորդը

Շակիրան սահմանել է 14-րդ ռեկորդը: «Վրեժի երգը», որում նա երգում էր նախկին ամուսնու՝ Ժերար Պիկեի դավաճանության մասին, նրան բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ է բերել։
Շակիրայի թրեքն արդեն հավաքել է ավելի քան 400 միլիոն դիտում Spotify-ում և 411 միլիոն դիտում YouTube-ում: Ընդհանուր առմամբ՝ երգչուհուն հաջողվել է սահմանել 14 ռեկորդ։
Ըստ Շակիրայի՝ նա գրել է այս երգն իր համար, բայց այն ստեղծվել է նաև բոլոր կանանց համար, որոնք ստիպված են եղել դավաճանության հետ առնչվել։ Երգչուհին հասկացել է, որ իր երկրպագուներն իսկապես պատրաստ են աջակցել իրեն։