Լուրեր
Սյունիքում վթարից տուժած 14 երեխաներն ունեն տարբեր կոտրվածքներ. ԱՆ

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Տուժածներից 9-ը մեծահասակ են:
Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար: Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հիշեցնենք, որ Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա մեկ զոհ և վիրավորներ: