Լուրեր

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուս է ընկել ձորը․ կան վիրավորներ

Մարտի 10-ին՝ ժամը 14:21-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ կա 21 տուժած։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close