Մեկ տարում որքա՞ն է թանկացել սնունդը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. փետրվարը 2022թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 8.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների՝ 2023թ. փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.8%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ:
Մասնավորապես, թթվասերի գինը 2023թ. փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, աճել է 9.3%-ով, թարմ կաթինը՝ 9.5%-ով, կաթնաշոռինը՝ 11.6%-ով, պանրինը՝ 17.1%-ով, մածունինը՝ 18.0%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.7%, 0.1%, 0.7%, և 0.1%-ով:
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում կարտոֆիլը թանկացել է 11.1%-ով, սոխի գինը բարձացել է 24.0%-ով՝ մինչդեռ ճակնդեղի և գազարի գները նվազել են համապատասխանաբար 11.9% և 3.3%-ով:
Սակայն, փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 4.7%, 35.0%, 2.6% և 3.8% գնաճ:
ՎԿ-ի տվյալներով՝ թռչնամսի գինը 2023թ. փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, աճել է 2.5%-ով, տավարի մսինը՝ 21.2%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ` համապատասխանաբար 1.4% և 0.5%-ով:
Դրան զուգընթաց, 2023թ. փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է գառան մսի 5.2% գնաճ, բայց խոզի միսը 5.9%-ով էժանացել է:
Էժանացել է ձուն, և այսպես՝ ձվի գինը մեկ տարում աճել է 0.3%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ գրանցվել է 5.6% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ այս տարվա փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 2.0%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնանկում:
Մինչդեռ կարագի և մարգարինի գները մեկ տարում աճել են 4.3% և 19.9%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.2% և 1.2% գնանկում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նպարեղենի շուկայում գնաճ է արձանագրվել, բայց վերջին ամսում որոշակի գնանկում է նկատվել: Այսպիսով՝ 2023թ. փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է նաև ոսպի՝ 2.5%, բրնձի՝ 2.7%, հնդկացորենի` 3.5%, ալյուրի՝ 4.0%, ոլոռի՝ 5.4%, հաճարի` 7.4%, մակարոնեղենի 17.8% գնաճ, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.6%, 1.6%, 1.6%, 1.5%, 0.3 %, 1.9% գնանկում:
Նշվում է նաև, որ փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 7.7%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 6.3%-ով:
Պաշտոնական տվյալներով՝ միրգն ու բանջարեղենը թանկացել են:
Բանջարեղենի ապրանքախմբում էլ, ըստ վիճակագրության, 2023թ. փետրվարին, 2022թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 7.4%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 4.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում մեկ տարում գներն աճել են 14.1%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում:
Համեմատության համար շեշտենք, որ հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում հունվարին, 2022թ. դեկտեմբերի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 3.4%-ով:
Հարկ է նկատել, որ հանրապետությունում գնաճի տեմպերը որոշ չափով դանդաղում են: