1ԱշխարհԳլխավորԼուրեր

Լուկաշենկոն Զելենսկուն անվանել է «անիծ» և ասել, որ «մարտահրավերը նետված է»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսում բռնել են ուկրաինացի «ահաբեկչին», ով մասնակցել է «Մաչուլիշչի» ավիաբազայում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով շարքից հանվել էր ռուսական ռազմական ինքնաթիռը։ Նա հայտարարել է, որ «ամեն ինչ սկսվել է», իբր, 6-8 ամիս առաջ, իսկ դիվերսանտին վարժեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ)՝ օգտագործելով ամենաբարձր տեխնոլոգիաները։

Լուկաշենկոյի խոսքով՝ ՈւԱԾ-ն ԿՀՎ-ի հետ համատեղ գործողություն էր մշակում Բելառուսի Հանրապետության դեմ «կամ կողքից, կամ թիկունքից»։ Հատուկ ծառայությունների կողմից պատրաստված «ահաբեկիչը» ռուսական անձնագրով ռուս է, ով ունի նաև ուկրաինական անձնագիր։ Ծնվել է Կրիվոյ Ռոգում, ապրել Ղրիմում, հարազատները Ավստրիայում են։ Նրան հավաքագրել են 2014 թվականին։ Ուկրաինացի «ահաբեկիչը» ՏՏ մասնագետ է կամ քաջատեղյակ է դրան։

Ահաբեկչություններ իրականացնելու համար նա հատուկ պատրաստություն է անցել, մարզվել ընդամենը մեկ ամսում և հանցակիցների հետ միասին նետվել Բելառուսի Հանրապետության տարածք։ Իր ելույթի ժամանակ Լուկաշենկոն Զելենսկուն անվանել է «անիծ» (гнида) և ասել, որ «մարտահրավերը նետված է»։ Նա հայտարարել է, որ Զելենսկին, իբր, «վազվզում է Բելառուսի շուրջը, մարդկանց ուղարկում իր մոտ և խնդրում չհարձակման պայմանագիր կնքել», իսկ հետո օդանավակայանում պայթյուններ են լինում։

«Միայն մեկ եզրակացություն կա՝ ես ինչ-որ կերպ կարծում էի, որ Ուկրաինային խաղաղություն է պետք, որ Զելենսկին ցավում է իր ժողովրդի համար: Նախագահ Զելենսկին պարզապես անիծ է: Պարզապես անիծ: Նման գործողություններ չեն իրականացվում առանց երկրի ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնության… Դուք լսել եք իմ բոլոր հայտարարությունները։ Եվ այդ պահին… Դե, մարտահրավերը նետված է»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Իբր ձերբակալված ուկրաինացի «ահաբեկչին» հանրությանը ցույց չեն տվել։ Սակայն նշենք, որ ավելի վաղ «Մաչուլիշչի» ավիաբազայում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էին բելառուս պարտիզանները։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close