ԼուրերԿարևորՏնտեսություն

Հայաստանում մսի արտադրությունն անկում է ապրում

Նախորդ տարի Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 5.2%-ով՝ կազմելով 81 հազար 427.8 տոննա: Այս մասին 365news.am-ն տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Նշենք, որ 2021թ.-ի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 85 հազար 895.3 տոննա միս:

Ըստ վիճակագրության՝ անցած տարի 8.1%-ով նվազել է երշիկեղենի արտադրությունը և կազմել 12 հազար 964.7 տոննա: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022թ.-ի հունվար-դեկտեմբերին 40.6%-ով նվազել է նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 2 հազար 984.5 տոննա:

Ըստ վիճակագրության՝ ավելացել է ալյուրի արտադրության ծավալները, և այսպես՝ 2022 թվականին արտադրվել է 183 025.2 տոննա ցորենի ալյուր, իսկ 2021-ին՝ 155 221.1 տոննա:

Մինչդեռ, ինչպես տեղեկանում ենք վիճակագրական տվյալներից, նվազել է հացի արտադրության ծավալները:

2021 թվականի 263 578.3 տոննա հացի փոխարեն 2022-ին արտադրվել է 263 118.7 տոննա:

Նկատենք, որ նախորդ տարի զգալիորեն աճել է մակարոնեղենի արտադրության ծավալները:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close