ԼուրերԿարևորՏնտեսություն

Հունվարին Հայաստանում թանկացումների նոր ալիք է արձանագրվել

2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին, 2022թ. դեկտեմբերի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Այս մասին 365news.am-ն տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Եվ այսպես, 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է գառան և տավարի մսերի՝ 6.3 % և 25.0%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ` 0.3% և 1.4% գնաճ:

Թարմ կաթի գինը 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, աճել է 9.5%-ով, մածունինը՝ 18.2%-ով, պանրինը՝ 18.4%-ով, խտացրած կաթինը՝ 30.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 0.2%, 0.9% և 0.1%-ով:

 Ձվի գինը 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, նվազել է 5.5%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ գրանցվել է 0.7% գնաճ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 1.8% գնանկում, մինչդեռ 2022թ. դեկտեմբերի համեմատ թանկացել է 0.2%-ով:

Մեկ տարվա ընթացքում կարտոֆիլի գինն աճել է 14.9%-ով, իսկ գազարի, սոխի և ճակնդեղի գները նվազել են համապատասխանաբար 12.7%, 10.2% և 2.6%-ով:

2023թ. հունվարին, 2022թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 10.1%, 12.0%, 17.3% և 4.9% գնաճ:

Դրան զուգընթաց, 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 4.5%, ոսպի՝ 5.2%, հնդկացորենի` 5.3%, ալյուրի՝ 6.3%, ոլոռի՝ 7.7%, բլղուրի՝ 8.0%, հաճարի` 9.4%, ձավարի՝ 11.2%, մակարոնեղենի 21.9% գնաճ, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.0%, 2.0%, 2.5%, 0.7%, 1.3%, 0.6%, 0.5%, 0.9%, 0.5% գնանկում:

Նշենք, որ 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, խոզի մսի և թռչնամսի գներն աճել են 0.8% և 1.5%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% և 0.2% գնանկում:

Կարագի և մարգարինի գները 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, աճել են 3.5% և 22.3%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.4% և 0.6% գնանկում: Սակայն, մեկ տարվա ընթացքում արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 4.9%-ով, բայց 2022թ. դեկտեմբերի համեմատ թանկացել է 0.7%-ով:

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 0.9% և 11.5%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.7% և 7.4% գնաճ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close