1ԳլխավորԼուրերՇոու Բիզնես

Բեյոնսեն ստացավ իր 32-րդ «Գրեմմի»-ն, Հարրի Սթայլզը «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում արժանացավ «Գրեմմի»-ի․ ի՞նչ է հայտնի «Գրեմմի» 2023-ի մասին (լուսանկարներ)

Լոս Անջելեսի Crypto.com Arena մարզադաշտում երեկ կայացավ ԱՄՆ Ձայնագրման ակադեմիայի 65-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։

2023-ի «Գրեմմի»-ի արժանացավ Բեյոնսեն «Renaissance»-ի համար, այն դարձավ երգչուհու 32-րդ «Գրեմմի»-ն, և նա նոր ռեկորդ սահմանեց՝ առաջ անցնելով դիրիժոր Գեորգ Շոլթիից, ով ստացել էր «Գրեմմի»-ի 31 մրցանակ։

Այս տարի Բեյոնսեն հայտավորված էր 9 անվանակարգերում, նախնական շոուի ժամանակ երկու մրցանակ է ստացել «Լավագույն պար/էլեկտրոնային ձայնագրություն» «Break My Soul»-ի և «Լավագույն R&B կատարում»՝ «Plastic off the Sofa»-ի համար:

Հիմնական արարողության ժամանակ երգչուհին պարգևատրվել է «Renaissance» ալբոմի համար՝ «Լավագույն պարային/էլեկտրոնային երաժշտության ալբոմ» անվանակարգում, և «CUFF IT» կոմպոզիցիայի համար՝ «Լավագույն R&B երգ» անվանակարգում։

Ներկայացնում ենք «Գրեմմի» 2023-ի մրցանակակիրներին         

Տարվա ձայնագրություն

Lizzo՝ «About Damn Time»

Տարվա երգ

Bonnie Raitt՝ «Just Like That»

Լավագույն նոր արտիստ

Samara Joy

Տարվա ալբոմ

Harry Styles՝ «Harry’s House»

Լավագույն երաժշտական վիդեո

Թեյլոր Սվիֆթ – All Too Well (10 Minute Version) (The Short Film)

Լավագույն փոփ կատարում

Ադել՝ «Easy On Me»

Լավագույն փոփ կատարում՝ դուետ կամ խումբ

Sam Smith & Kim Petras՝ «Unholy»

Լավագույն ավանդական վոկալային փոփ ալբոմ

Michael Bublé – Higher

Լավագույն վոկալային փոփ ալբոմ

Հարրի Սթայլս՝ «Harry’s House»

Լավագույն պարային/էլեկտրոնային ձայնագրություն

Beyoncé՝ «Break My Soul»

Լավագույն R&B-կատարում

Muni Long՝ «Hrs & Hrs»

Լավագույն ավանդական R&B-կատարում

Beyoncé՝ «Plastic Off The Sofa»

Լավագույն R&B-երգ

Beyoncé՝ «Cuff It»

Լավագույն R&B-ալբոմ

Robert Glasper՝ «Black Radio III»

Լավագույն ռեփ կատարում

Kendrick Lamar՝ «The Heart Part 5»

Լավագույն մելոդիկ ռեփ կատարում

Future Featuring Drake & Tems՝ «Wait For U»

Լավագույն ռեփ

Kendrick Lamar՝ «The Heart Part 5»

Լավագույն ռեփ ալբոմ

Kendrick Lamar՝ «Mr. Morale & The Big Steppers»

Լավագույն ռոք կատարում

Brandi Carlile՝ «Broken Horses»

Լավագույն ռոք

Brandi Carlile՝ «Broken Horses»

Լավագույն ռոք ալբոմ

Օզզի Օսբորն՝ «Patient Number 9»

Լավագույն լատինական ռոք կամ այլընտրանքային ալբոմ

Rosalía՝ «Motomami»

Երգերի լավագույն հավաքածու՝ վիզուալ մեդիայի համար

«Էնկանտո»

Լավագույն սաունդթրեք՝ վիզուալ մեդիայի համար

Encanto՝ «We Don’t Talk About Bruno»

Լավագույն երաժշտական ֆիլմ

Jazz Fest: A New Orleans Story

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close