Բենզինն ու դիզելային վառելիքն էժանացել են

Նախորդ տարի դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.1% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2022թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 2-ում (այդ թվում մայրաքաղաքում)՝ 0.1% գնաճ, իսկ 4-ում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:
Ըստ ԱՎԿ-ի՝ 2022թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.3% և 7.2% գնանկում: 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է բենզինի 14.8% գնանկում և դիզելային վառելիքի` 13.7% գնաճ: 2022թ. հունվար-դեկտեմբերին, 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.5% և 37.1%-ով:
ԱՎԿ-ի տվյալների համաձայն՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, սակագներն աճել են 7.2%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով:
Նշենք, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4-0.5%-ով, այդ թվում՝ սակագների համեմատաբար բարձր հավելաճ արձանագրվել է Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով: