Բանջարեղենի շուկայում արձանագրվել է գնաճ. նոր տվյալներ՝ Վիճակագրական կոմիտեից

2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 10.0%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.4 % գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
2022թ. դեկտեմբերին, 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ, թռչնամիսը ՀՀ-ում թանկացել է 1.4%-ով, տավարի միսը՝ 25.3, խոզի միսը` 2.5, գառան միսը` 5.6%-ով։ Նույն ժամանակահատվածում կաթը թանկացել է 11.1 %-ով, մածունը՝ 19.2, պանիրը՝ 19.9 %-ով, խտացրած կաթը՝ 30.7 %-ով։ Հավելենք, որ մանկական սննդի գինը 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, աճել է 4.1%-ով:
Վիճակագրության համաձայն՝ բրնձի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7.6%-ով, ոսպինը՝ 8.2, հնդկացորենինը` 8.5, ոլոռինը՝ 9.9, հաճարի գինն ավելացել է 12%-ով, ձավարինը՝ 13.3%-ով, ալյուրինը՝ 7.6%-ով, հացինը` 14.3-ով։ Նշենք, որ մակարոնեղենը թանկացել է 24.5%-ով, կարագի գինը բարձրացել է 4, իսկ մարգարինինը՝ 23.4%–ով։
Ըստ ԱՎԿ-ի՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 2.1%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1 % գնանկում: 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 4.2 %-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.1%-ով:
Բանջարեղենի շուկայում 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 2.1%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 13.7% գնաճ: 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, մրգի ապրանքախմբում գրանցվել է 10.9%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 4.7% գնաճ: