
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: