1LifeTalksԳլխավորԼուրերՇոու Բիզնես

Հայաստանից բացի լավաշից նաև տանելու եմ այս մրցանակը․ «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» մրցանակը վերադարձավ Ֆրանսիա (լուսանկարներ)

Երեկ Կարեն Դեմերճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որին մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ։

Մրցույթը կրում էր «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն էր:

«Մանկական Եվրատեսիլ 2022-ի» հաղթանակն իր հայրենիք տարավ Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով:

Մինչ հաղթանակը Լիսանդրոն նշում էր, որ Հայաստանից իր հետ Ֆրանսիա է տանելու հայկական լավաշ, քանի որ կարճ ժամանակում սիրել է Հայաստանը և սնունդը։ Իսկ արդեն հաղթանակից հետո տեղի ունեցած ասուլիսում նշեց. «Չգիտեմ, թե քանի լավաշ եմ տանելու ինձ հետ: Վստահաբար՝ շատ: Սակայն շատ ոգևորված եմ հատկապես այս մրցանակով, որը նույնպես կգա ինձ հետ Ֆրանսիա»։

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը, շնորհավորելով Լիսանդրոյին, ասաց, որ նրա կատարումը հիանալի էր, ու փայլել են ամբողջ շաբաթվա ընթացքում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ շնորհավորեց Լիսանդրոյին ու հիշեցրեց, որ 2021-ին Հայաստանի պատվիրակ Մալենան հաղթեց հենց Ֆրանսիայում կայացած մրցույթում:

«Ստացվեց այնպես, որ մենք մրցույթը վերադարձնում ենք Ֆրանսիա: Ձեր համարն իսկապես հրաշալի էր»,- ասաց նա ու շնորհավորեց նաև մրցույթի մյուս մասնակիցներին, Հայաստանի պատվիրակ Նարեին, որը շատ մոտ էր հաղթանակին, բայց զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close