1ԳլխավորԼուրեր

Ջրաշենում ընկած օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու. Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում ընկած ինքնաթիռի վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք ձեզ, որ դեկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close