Լուրեր

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. հայտնաբերվել է 2 այրված դի. ԱԻՆ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Այս ամսին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։ 

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close