1ԳլխավորԼուրեր

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

 Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close