ԼուրերՏեսանյութ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 05։40-ին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close