Լուրեր

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը:

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- Ալիևի խոսքերն է փոխանցել Haqqin.az-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close