Լուրեր

Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստը դեռ չի գումարվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այս տարվա օգոստոսի 26-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, եւ հայտարարել սեպտեմբերի 2-րդ կեսին Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստ գումարելու մասին։ Սեպտեմբերն անցավ, հոկտեմբերը՝ նույնպես, սակայն միջխորհրդարանական նիստ այդպես էլ չի գումարվում, որի մասին, ի դեպ, ԱՀ խորհրդարանին խոստացել են հայաստանյան գործընկերները։

Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի օրենսդիրներն Արցախի գործընկերներին առաջարկել են պայմանավորվածությունը հետաձգել եւ նիստը հրավիրել ավելի ուշ, սակայն մինչ օրս տեղից չեն շարժվում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close