1ԳլխավորԼուրեր

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարները։ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ

Շոյգուն մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close