ԱշխարհԼուրեր

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել «ԼԳԲՏ քարոզչությունն» ամբողջությամբ արգելելու մասին

Ռուսաստանի Դաշնության պետական դուման այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանում ԼԳԲՏ «քարոզչությունն» արգելող օրենքը, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Ընդունված նոր օրենքով Ռուսաստանը արգելք է սահմանում լրատվամիջոցների, ինտերնետի, գովազդի, գրականության և կինոյի միջոցով «ոչ ավանդական հարաբերությունների քարոզչության» և մանկապղծության, ցանկացած տարիքի մարդկանց ԼԳԲՏ-ի և տրանսգենդերների անցման մասին տեղեկատվության տարածման դեմ:

Արգելք է սահմանվում բոլոր այն ֆիլմերի բաշխման վկայագրերի տրամադրման համար, որոնք նյութեր կպարունակեն «ոչ ավանդական սեռական հարաբերությունները խթանելու վերաբերյալ»:

Օրենքը խախտելու համար նախատեսված են վարչական տույժեր: Քաղաքացիների դեպքում ԼԳԲՏ «քարոզչության» համար տուգանքը կկազմի մինչև 200 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև հինգ միլիոն ռուբլի։   

Օրինագծի հեղինակներն են եղել Պետդումայի մոտ 400 պատգամավորներ, այդ թվում՝ պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Մենք այլ ճանապարհ ունենք, այն ընտրել են մեր պապերը, նախապապերը, տատիկները, նախատատերը։ Մենք ունենք ավանդույթներ, ունենք խիղճ, ունենք հասկացողություն, որ պետք է մտածել երեխաների, ընտանիքի, երկրի մասին, պահպանել այն, ինչ մեզ փոխանցել են մեր ծնողները»,- ասել է Պետդումայի նախագահը:

Ռուսաստանում 2013 թվականից գործում է օրենք, որն արգելում է «գեյ քարոզչությունը» անչափահասների շրջանում։ Նոր օրենքը տարածում է «քարոզչության» արգելքը բոլոր ռուսաստանցիների, այդ թվում՝ չափահասների շրջանում։

Օրինագծի երկրորդ ընթերցմամբ պատգամավորները պատրաստվում էին քրեական պատասխանատվություն մտցնել ԼԳԲՏ անձանց «քարոզչության» արգելքի կրկնակի խախտման համար, սակայն Պետդումայի Պետականաշինության և օրենսդրության կոմիտեն մերժեց այն, որը, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր լուծում էր:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close