ԼուրերԿարևոր

Հրդեհ՝ բնակարանում․ կա 2 զոհ

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։21-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և Ա․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ) հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է։

Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close