ԼուրերԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը (լուսանկարներ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ Այս մասին Մխիթարյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

«Մեծ պատիվ էր Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպելն ու աշխարհահռչակ խաղացողների հետ միասին աշխարհում խաղաղություն հաստատելու նրա գլոբալ ջանքերին նպաստելը»,- գրել է Մխիթարյանը։ 

Հիշեցնենք, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close