1ԳլխավորԼուրերՏնտեսություն

Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գնաճ. Վիճակագրական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել

2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.0%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ: Այս մասին 365news.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ըստ հրապարակած տվյալների՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.6% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը փաստում են, որ 2022թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 1.8% և 0.7% գնանկում:

Իսկ ահա հոկտեմբերին, նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ, բենզինի գինն աճել է 2.3%-ով, դիզելային վառելիքի գները՝ 33.6%-ով:

2022թ. հոկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 1.6%-ով, սակայն դիզելային վառելիքի գծով արձանագրվել է գնաճ՝ 28.2%-ով:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close