Քաղաքականություն

Ընդդիմադիր պատգամավորները վերադառնում են Ազգային ժողով. կմասնակցեն առաջիկա նիստերին

Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նիստերին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք»,- նշել է Թովմասյանը:

Պատգամավորը հավելել է, որ ԱԺ նիստերին իրենց մասնակցությունը, սակայն, չի նշանակում, թե գործող իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցներ ընդդիմադիր պատգամավորները կիրառելու են, բայց այս պահին կլինեն նաև խորհրդարանում:

«Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար»,- նշել է Թովմասյանը:

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական ժամանակ է, ինչ բոյկոտել էին Ազգային ժողովի նիստերը: ԱԺ լիագումար նիստերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close