CFDA նորաձևության մրցանակաբաշխության կարմիր գորգի լավագույն կերպարները՝ լուսանկարներով

Եթե ֆիլմարտադրության ոլորտում տարվա կարևորագույն մրցանակաբաշխությունն Օսկարն է, ապա նորաձևության ոլորտում տարվա կարևորագույն մրցանակաբաշխությունը CFDA-ն է։ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի այս մրցանակը նորաձևության ոլորտի ձեռքբերումների գնահատումն է:
Խորհուրդն հիմնադրվել է Էլինոր Լամբրետի կողմից դեռևս 1962 թվականին, նրա շնորհիվ Նյու Յորքը ձեռք բերեց համաշխարհային նորաձևության մայրաքաղաքի կարգավիճակը։ 1984-ին խորհուրդը սահմանեց իր սեփական մրցանակը, և այդ ժամանակվանից ամեն տարի աշխարհի լավագույն հայտնիները հավաքվում են Մանհեթենում՝ պարզելու, թե ով է դարձել տարվա լավագույն դիզայները և ով է դարձել «Style icon»:
Չնայած նրան, որ մենք հստակ չգիտենք, թե որն է եղել երեկոյի դրես կոդը, բայց աստղային հյուրերի լուսանկարում մենք տեսնում ենք սևի երանգներ և հյուսվածքներ՝ 76-ամյա երգչուհի Շերի կաշվե բաճկոններից մինչև 42-ամյա Քիմ Քարդաշյանի պլաստիկե զգեստը։
Երեկ կայացած մրցանակաբաշխության արդյունքում տարվա կանացի հագուստի դիզայներ ճանաչվեց Քեթրին Հոլշտեյնը։
Տղամարդկանց հագուստի տարվա դիզայներ ճանաչվեց Էմիլի Բոդեն։
Տարվա աքսեսուարների դիզայներ ճանաչվեց Ռաուլ Լոպեսը։
«Տարվա լավագույն նոր դիզայներ» ճանաչվեց Ելենա Վելեսը։
Իսկ տարվա Style Icon ճանաչվեց Լեննի Կրավիցը։
Իսկ Քիմ Քարդաշյանը ստացավ Amazon-ի կողմից սահմանված առաջին ինովացիոն մրցանակը իր Skims ապրանքանիշի համար։














