1ԳլխավորԼուրերՏնտեսություն

Մեկ ամսում հացը թանկացել է 0.3%-ով. ՀՀ վիճակագրական կոմիտեի նոր տվյալները

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հոկտեմբերը 2021թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%:

Այս մասին 365news.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:

Հայաստանում զգալի բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

Մեկ ամսում հացը թանկացել է 0.3%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, հացի գինն աճել է 18.8%։

Թանկացել է նաև նպարեղենը։ Վիճակագրության համաձայն՝ 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, բրնձի գինն աճել է 10.0%-ով, ալյուրինը՝ 13.3%-ով, ձավարեղենինը՝ 21.0%-ով, մակարոնեղենինը՝ 30.3%-ով, հնդկացորենինը՝ 23.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7%, 1.1%, 0.3% և 1.6% գնանկում:

Կարագի, շոկոլադի, մեղրի և հրուշակեղենի գները ևս աճել են։ Վիճակագրության համաձայն՝ 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում թարմ կաթի գինն աճել է 13.5%-ով, պանրինը` 22.1%-ով, տավարի մսինը՝ 23.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%, 1.1% և 0.9%-ով:

Միաժամանակ մեկ ամսում 1․3%-ով նվազել են խոզի, գառան մսերի և թռչնամսի գները, բայց նախորդ տարվա համեմատ են թանկացել․ 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 1.3%, 5.2% և 3.5% գնաճ։

Ձվի գինը 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, նվազել է 20.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնաճ:

Շաքարն էլ 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, թանկացել է 2.9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6%-ով:

Վիճակագրության համաձայն՝ որոշ ապրանքների գներ, սակայն, նվազել են։ Արևածաղկի բուսական յուղի գինը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, նվազել է 0.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 3.3%-ով:

Մրգի շուկայում գնանկում է արձանագրվել։

Մրգի ապրանքախմբում էլ գրանցվել է 13.9% գնաճ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.6% գնանկում:

Մասնավորապես՝ ցիտրուսային մրգերի գները 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, նվազել են 2.9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 14.6%-ով:

Մինչդեռ թանկացել է բանջարեղենը։

Ըստ վիճակագրության՝ բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 3.6%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.5% գնաճ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close