1ԳլխավորԺամանցԼուրեր

Թողարկվել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի սիքվելը

«20th Century» կինոստուդիան թողարկել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» նոր ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում առաջին «Ավատարի» դեպքերից ավելի քան տասը տարի անց։

Ֆիլմում նկարահանվել են Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը, Սթիվեն Լանգը և Քեյթ Ուինսլեթը։

«Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ Ջեյմս Քեմերոնն իր առաջին «Ավատարը» թողարկել է դեռ 2009 թվականին։ Ֆիլմը պատմում էր հորինված մոլորակի արբանյակի վրա կյանքի մասին, որտեղ Երկիր մոլորակից ժամանած կորպորացիան արդյունահանում է արժեքավոր հանքանյութ, ինչի հետևանքով մարդանման արարածների տեղական ցեղի կյանքին վտանգ է սպառնում։

Առաջին «Ավատարը» դարձավ պատմության մեջ ամենահաջող ֆիլմերից մեկը՝ կինովարձույթում հավաքելով 2,8 միլիարդ դոլար։ Ֆիլմը ստացել է երեք Օսկար (ինը անվանակարգերով), ինչպես նաև երկու «Ոսկե գլոբուս»։ 2017 թվականին Քեմերոնը հայտարարել էր, որ սկսում է աշխատել «Ավատարի» չորս սիքվելների (շարունակությունների) վրա։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close