1ԳլխավորԼուրերՇոու ԲիզնեսՏեսանյութ

Ջուլիանա Գրիգորյանը «Operalia 2022» մրցույթում արժանացել է առաջին մրցանակի (տեսանյութ)

Օպերային աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia 2022» համաշխարհային օպերային մրցույթը հայտարարել է 2022 թվականի իր հաղթողներին։

Հայաստանցի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը դարձել է օպերային աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia 2022» համաշխարհային օպերային մրցույթի հաղթող։ Կիրակի օրը Լատվիայի ազգային օպերայում մրցույթի ավարտին հայտարարվեց, որ հայ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը և ամերիկացի տենոր Էնթոնի Լեոնը (Anthony León) արժանացել են առաջին մրցանակին։

Ջուլիանան արժանացել է նաև հանդիսատեսի համակրանքի «Rolex» մրցանակին:

Երկրորդ մրցանակին արժանացան իսպանացի սոպրանո Սերենա Սաենցը (Serena Sáenz), ամերիկացի տենոր Դյուկ Քիմը (Duke Kim) և գերմանացի կոնտրտենոր Նիլս Ուանդերերը (Nils Wanderer)։ Երրորդ մրցանակին արժանացան ամերիկացի մեցցո-սոպրանո Մեյր Թերեզ Քարմակը (Maire Therese Carmack), հարավկորեացի բարիտոն Յոնջյուն Պարկը (Youngjun Park) և հարավկորեացի բաս-բարիտոն Ջոնգվոն Հանը (Jongwon Han):

Հիշեցնենք, որ Ջուլիանա Գրիգորյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մեներգչուհի է և համագործակցել է այնպիսի հայ կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Վաչե Շարաֆյանը։

Բիրգիտ Նիլսոնի (Birgit Nilsson) մրցանակը բաժին է հասավ Սերենա Սաենցին, ով նաև տարավ Զարզուելայի Պեպիտա Էմբիլ (Pepita Embil Prize of Zarzuela) մրցանակը: Զարզուելայի Դոն Պլասիդո Դոմինգո Ֆերեր մրցանակը բաժին հասավ Էնթոնի Լեոնին։  

«CulturArte» մրցանակը շնորհվեց ամերիկացի տենոր Էնթոնի Սիարամիտարոյին։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close