Լուրեր

Էներգաճգնաժամի դեմ պայքարում ԵՄ-ի միջոցներն արագ արդյունք կտան. Շառլ Միշել

Էներգակիրների գների նվազեցման ուղղությամբ ԵՄ-ի կողմից մշակված  միջոցներն արագ արդյուն կտան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Արդյունքը կարելի կլինի զգալ շատ արագ»,- ասել է նա՝ հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում:

Մասնավորապես, նրա խոսքով, դրական ազդեցություն կցուցաբերի այն փաստը, որ «շուկաները կտեսնեն միասին աշխատելու մեր պատրաստակամությունը»: Միշելն ավելի վաղ նշել է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները համաձայնել են հանձնարարել էներգետիկայի նախարարներին՝ շտապ կարգով մի շարք առաջարկություններ մշակել, որոնք կոչված են նվազեցնել էներգակիրների գները, բարձրացնել մատակարարումների հուսալիությունը և նվազեցնել էներգիայի սպառումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close