1ԳլխավորԼուրերՎոդքասթՏեսանյութ

Կոմբինիի մարդը․ «Կոճակ» վոդքաստ 2․ տեսանյութ

«Կոճակ» վոդքաստը վերադառնում է նոր եթերաշրջանով: 

Երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը նվիրված է ճապոնացի գրող  Սայակա Մուրատայի «Կոմբինիի մարդը» գրքին: Տաղավարում են գրքի թարգմանչուհի Աստղիկ Հովհաննիսյանը, գրող-բանաստեղծ Վարդան Սմբատյանը, գրքասեր Արևիկ Հակոբյանն ու ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: 

Էպիզոդում գրքի թարգմանիչը կիսվում է իր փորձով, պատմում թարգմանության դժվարություններից և հեղինակի հետ զրույցից :

Գիրքը փոքր վեպ է, որտեղ հեղինակը ներառել է բազում հարցեր՝ սկսած սպիտակ ագռավ լինելուց մինչև հասարակության կարծիքները: Այն գրված է պարզ լեզվով. մենք քննարկել ենք՝ ինչո՞ւ է լեզուն պարզ, արդյո՞ք ստեղծագործությունը անտիուտոպիա է, և թե ի՞նչ նմանություններ կան ճապոնական և հայկական մշակույթների միջև։

Ձեզ մնում է միայն կոճկել ձեր շորի կոճակները, սեղմել միացնելու կոճակն ու հայտնվել ճապոնական մշակույթի քննարկման աշխարհում:

Մեզ կարող եք լսել․

Anchor- https://bit.ly/3CFrhzZ

Apple podcast- https://apple.co/3EQEMzT

Google podcast- https://bit.ly/3wAkzbu

Spotify- https://spoti.fi/3D1Q1E9

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close