ԼուրերԿարևորՍպորտ

Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի դեմ խաղով

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հոկտեմբերի 9-ին կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

ՈւԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը.

25.03.2023 Հայաստան – Թուրքիա

16.06.2023 Ուելս – Հայաստան

19.06.2023 Հայաստան – Լատվիա

08.09.2023 Թուրքիա – Հայաստան

11.09.2023 Հայաստան-Խորվաթիա

12.10.2023 Լատվիա – Հայաստան

18.11.2023 Հայաստան – Ուելս

21.11.2023 Խորվաթիա – Հայաստան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close