Լուրեր

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խորը ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, մասնավորապես՝ առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել խորացնելու շուրջ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close