Լուրեր

Նիկոլ Փաշինյանը Պրահայում կարճ զրույցներ է ունեցել Մակրոնի, Էրդողանի, Ալիևի հետ

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Միջազգային լրատվամիջոցներում տարածվում են զրույցների լուսանկարներ և տեսանյութեր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: 

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close