ԼուրերՇոու ԲիզնեսՏեսանյութ

Քայլի Ջենների, Շերի և Բելլա Հադիդի յուրահատուկ կերպարները Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Փարիզի նորաձևության շաբաթը, որտեղ աշխարհի լավագույն նորաձևության տները ցուցադրում են իրենց յուրօրինակ հավաքածուները։ Համաշխարհային նորաձևության մայրաքաղաքում արդեն տեղի են ունեցել մի քանի խորհրդանշական շոուներ, այդ թվում՝ Dior-ի, Saint Laurent-ի, Balmain-ի, Chloe-ն, Isabel Marant-ը, Etam-ը և շատ ու շատ ուրիշների:

Balmain նորաձևության տան հավաքածուի ցուցադրությանը հարյուրավոր մոդելներից բացի պոդյում բարձրացավ 76-ամյա հայուհի Շերլին Սարգսյանը։ Երգչուհուն սկզբում հանրությունը տեսավ որպես հոլոգրամ, իսկ շոուի վերջում նա պոդիում բարձրացավ նորաձևության տան դիզայներ Օլիվյե Ռուսթինգի հետ միասին։ Շերը ցուցադրությանը հայտնվել է շքեղ հանդերձանքով՝ նորաձևության տան ոճին համահունչ փայլուն կոստյումով, նրա տեսքը հիշեցնում էր If I Could Turn Back Time տեսահոլովակից նրա բեմական հագուստը։

Քարդաշյան-Ջեններ քույրերը նույնպես փայլեցին այս օրերին։ Քայլի Ջենները երկրորդ երեխայի ծննդից հետո կրկին իր երկրպագուներին ներկայացավ գեղեցիկ կերպարով։ Նա Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրեց իր շշմեցնող տեսք Schiaparelli կուտյուրային հավաքածուի ցուցադրության ընթացքում: Իհարկե հանրությանը ներկայանալու համար Քայլի Ջենների զգեստը, զարդերն ու կոշիկները ստեղծվել էին Schiaparelli-ի դիզայներների կողմից, նա ընտրել էր մուգ կապույտ թավշյա զգեստ՝ խորը դեկոլտեով։

Դե, իհարկե, յուրաքանչյուր նորաձևության շաբաթում տարեցտարի յուրովի են ներկայանում նաև Ջիջի և Բելլա Հադիդ քույրերը։ Նրանք վերջին ժամանակների ամենապահանջված մոդելներն են ամբողջ աշխարհում։ Ֆրանսիական Coperni նորաձևության տունը, որը հիմնադրել են Սեբաստիեն Մեյերը և Առնո Վեյլանը, որոշել էին 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուի շրջանակներում բրենդի գեղագիտության մեջ ավելացնել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Նորաձևության տան հավաքածուի ցուցադրության վերջում փոքրիկ ներկայացում էր, որի կենտրոնում էլ հենց Բելլա Հադիդն էր։ Մոդելը պոդիումում է հայտնվել կիսամերկ և սպիտակ սանդալներով։ Իսկ իսպանացի դիզայներներ Մանել Տորեսի գլխավորած թիմը ստեղծել է մինիմալիստական ​​սպիտակ զգեստ հենց Հադիդի մարմնի վրա:

Այս շոուն հիմնված է Տորեսի կողմից վերամշակված հեղուկ բամբակի վրա։ Քիմիկոս Փոլ Լաքհեմի հետ միասին նա հորինել է բամբակյա մանրաթելից կազմված հեղուկ, որը հատուկ սարքի միջոցով ցողում է և այնուհետև չորանում անմիջապես մարմնի վրա։ Այս հայտնագործության շնորհիվ յուրաքանչյուր անձ կարող է իր ցանկացած ձևի և չափսի հագուստ ստեղծել։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close