Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար. Քոչարյան

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով նախկին նախագահների ու Վեհափառի հանդիպմանը, նշեց, որ դրան մասնակցելու նպատակն էր քննարկումներով որևէ լուծում գտնելը:
«Տեր-Պետրոսյանի առաջարկն, օրինակ, ինձ համար կատեգորիկ անընդունելի է, բայց մենք չենք ասել, թե վերջ, մենք այլևս էստեղ չենք գալու: Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար»,- նկատեց Քոչարյանը:
Նրա դիտարկմամբ՝ ինքը տեսնում է, որ մարդկանց մոտ մեծ սպասելիքներ են առաջացել, թե նախկին նախագահները և Վեհափառը լուծում են գտնելու այս իրավիճակից:
«Այս վիճակից լուծումը պետք է առաջարկի, գտնի իշխանությունը: Այդ սպասելիքները այդ ֆորմատից չպետք է լինի: Ճգնաժամից երկիրը դուրս է հանում ոչ թե Վեհափառը, նախկին նախագահները, որոնք այսօր լծակներ չունեն, այլ իշխանությունը»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը: