ԼուրերՍպորտ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հոկեյի մրցաշար

Սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի մրցանակի համար հոկեյի մրցաշար։ 

Հոկեյի սիրահարները հնարավորություն կունենան երկու օր շարունակ վայելելու «Ереванские львы», Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Акулы», ՌԴ-ից Հայաստան ժամանած «Перцы» թիմերի դիտարժան խաղերը։ 

Մրցաշարերին ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՌԴ դեսպանության ներկայացուցիչները։ 

Մրցաշարն անցկացվելու է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Սեպտեմբերի 29-ին նախատեսվող բացման արարողությունն իրենց մասնակցությամբ կգունազարդեն նաև գեղասահքի դպրոցի աշակերտները։

Իսկ արդեն սեպտեմբերի 30-ին հոկեյի սիրահարները կվայելեն վերջին խաղն ու պարգևատրման արարողությունը, որտեղ մասնակից թիմերը կստանան գավաթներ, մեդալներ և դիպլոմներ։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close