ԼուրերՆերքինՔաղաքականություն

Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու լծակները նվազել են, սահմանափակ են Ռուսաստանի կողմից, ՀԱՊԿ-ի կողմից. Քոչարյան

«Բաքվի և Անկարայի դերը վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու լծակները նվազել են, սահմանափակ են Ռուսաստանի կողմից, ՀԱՊԿ-ի կողմից, այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը, կարծում եմ, հանցավոր անգործություն է»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ի՞նչ է պետք անել՝ Քոչարյանը 3 քայլ առանձնացրեց. «Առաջինը հանրային կոնսոլիդացիան է, սա անհրաժեշտ պայման է, առանց սրա ոչինչ չի ստացվելու:

Երկրորդ քայլը՝ պետք է զբաղվել բանակով լրջորեն»:

Վերջինիս դիտարկմամբ՝ երրորդ կարևոր քայլը անվտանգային ճարտարապետությունը վերագնահատելն է:

«Պետք է շատ սթափ գնահատել՝ ինչ գործոններ կամ ինչ երկրներ կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Ռուսաստանն ամեն ինչ անում է ու անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական քայլեր: Ռուսաստանն այսօր ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ, ու մտածել, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան»,- նշեց նա:

Քոչարյանը կարծում է, որ բացի Հայաստանից, Սյունիքը կարևոր է նաև Իրանի համար։

«Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ Սյունիքում, որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ այս ընթացքում ու այդ ամենն ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով՝ կարելի է կանգնեցնել»,- ընդգծեց Քոչարյանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close