ԱշխարհԼուրեր

Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել նաև  Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ինչպես նաև Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատված: Իսկ այն  ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճամփորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային երթուղին:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close