Լուրեր

Տարածքային ամբողջականության վերականգնում և սրացումների կանխարգելում. Գևորգյանը Զասին է ներկայացրել ակնկալիքները ՀԱՊԿ-ից

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close