ԼուրերԿարևոր

Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, տարհանում չի իրականացվում

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:

«Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է: Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը»,-տեղեկացրին մարզպետարանից:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close