1ԳլխավորԼուրեր

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կարճ զրույց են ունեցել

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում կարճ շփում են ունեցել։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Առանձին նախատեսված հանդիպում չի եղել։ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կարճ շփում են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում էսկալացիայի վերաբերյալ»,- մանրամասնեցին գրասենյակից։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Յագուբ Էյուբովը։

Հավելենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում է և մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close