Լուրեր

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժածներից 5-ը երեխաներ են

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»: Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ:

Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close